ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Чья бы корова мычала, а твоя бы молчала!

Чья бы корова мычала, а твоя бы молчала!
29.07.2024 | 08:08

Հասարակությանը 2018-ից սկսած սևերի և սպիտակների բաժանած, հասարակության ընդդիմադիր շերտին՝ հարյուր հազարավոր մարդկանց 5-րդ շարասյուն և ռուսի գործակալ անվանող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղոցուն վարկաբեկող և իրեն սպասարկող խուժանների միջոցով եկեղեցու դեմ արշավներ կազմակերպող, պետական մակարդակով հազարավոր ֆեյքեր պահող և հարյուր հազարավոր ընդդիմադիրներին ամենավերջին վիրավորանքն ու հայհոյանքները տվող, երկիրը պարտության և նսեմացման տարած, Արցախը Հայաստան է ճղճղացող, բայց Արցախը թուրքին նվիրած, ստախոս, կեղծարար, ընդդիմադիրների մահով առաջինը հրճվանք արտահայտած (Արմեն Գրիգորյանի մահով հրճվում էին հազարավոր նիկոլականներ), հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառած և Հայաստանի և հայության դեմ այլ չարիքներ գործած իշխանության ներկայացուցիչ Բաբկենին դուր չի եկել այն, որ ընդդիմադիրներն «իրենց իրավունք են վերապահել մեր հազարավոր հայրենակիցների անվանել անհայրենիք, անուղեղ, նախիր» և այլն, որոնք մասնակցել են Գյումրիում երեկ տեղի ունեցած Թաթայի համերգին:

Իյա, իրո՞ք...

Կամ ասում է.

«Հայրենիքն առաջին հերթին մարդիկ են, ու հայրենիքը սիրողը չի կարող այսքան ատել ու պախարակել իր հայրենակցին»:

Լուրջ ե՞ս ասում, Բաբկե՛ն:

Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմնակիցներին և ֆեյքերին վիրավորելու հազարավոր ընդդիմադիրների:

Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել թերուս ՆիկոլիԴ հայտարարել, թե «կշինի» ընդդիմադիրներին:

Բաբկե՛ն, ո՞վ էր թույլ տվել ձեզ 3 միլիոնանոց հասարակությանը պառակտել ու բաժնել սևերի և սպիտակների:

Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմնակիցներին անվանարկել մեր ԵԿԵՂԵՑԻՆ և հազարավոր հայ հավատացյալներին:

Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմակիցներին հազարավոր ընդդիմադիրների անվանել թուրքերի շահերը սպասարկող, 5-րդ շարասյուն կամ ռուսի գործակալ:

Այս շարքը կարող եմ շա՜տ երկար շարունակել:

Բաբկե՛ն, ասում ես.

«Միգուցե կա՞նգ առնեք: Էս ամենը ոչ մի օգուտ չի տալիս ու լավ բանի չի բերելու: Եթե պոզիտիվ չեք կարող կամ չեք ուզում մտցնել, գոնե նեգատիվ շաղ մի տվեք՝ հատկապես, եթե դրա համար ոչ մի ծանրակշիռ պատճառ չկա»:

Բաբկե՛ն, իսկ միգուցե կանգ առնի ձեր դավաճան ու ապիկար թի՞մը, որն այլ խոստումներով եկավ իշխանության և խայտառակ պատերազմից հետո հանրությանը խաբելով այն պահեց ու հիմա երկիրը տանում է բացահայտ կործանման:

Բաբկե՛ն, ասում ես` հիմա պատճառ չկա՞ նեգատիվի համար:

Այսնիքն, քեզ համար շատ նորմալ էր, որ ՆիկոլԴ Արցախը հանձնեց Ադրբեջանին ու հիմա կտոր-կտոր Հայաստանն է հանձնում Ալիևին: Չփորձես համոզել, թե այդպես չէ:

Դիմացինդ՝ ես, ձեր ընտրազանգվածը չեմ, որ հավատամ ՆիկոլիԴ ամեն մի անասունությանը և հիմարությանը, որ գնում այստեղ-այնտեղ արտաբերում է, թե բա ամեն ինչում նախկիններն են մեղավոր:

Բաբկե՛ն, մինչև ՆիկոլԴ, նույնիսկ Ադրբեջանի 4 նախագահները չգիտեին, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս կամ որ Տավուշի մարզի գյուղերը կամ Տիգրանաշենն Ադրբեջան են:

Հիմա հասկանու՞մ ես, որ ՆԻկոլԴ թուրքից թուրք է...

Բաբկե՛ն, ի՞նչ եղավ 1991-ի Ալմա Աթայի դեկլարացիայով և 1976-ի քարտեզներով սահմանազատումը:

Ինչու՞ եք խաբում հանրությանը ու չեք բացահայտում, որ Ալիևն այն նետել է աղբարկղը և 4 գյուղերը ստանալուց հետո մտադիր չէ Հայաստանին անգամ մեկ միլիմետր հող վերադարձնել:

Իսկ ՆիկոլԴ էլ կփորձի տգետներին համոզել, թե տալով խուսափում է պատերազմից:

Բայց մինչև ե՞րբ է տալու ՆիկոլԴ և ու՞մ հաշվին:

Բաբկե՛ն, «чья бы корова мычала, а твоя бы молчала»!..

Բաբկե՛ն, հանրությանը պառակտելը, հասարակության տարբեր շերտերի մեջ թշնամանք մտցնելը, ատելության գեներացումը, սուտն ու կեղծիքը տարածելը, հայհոյելը և վիրավորելը՝ ձեր դավաճանախմբի ամենակարևոր ձեռքբերում է, որի շնորհիվ էլ քայլիստներդ շարունակում եք ձեր սև գործը Հայաստանի ու հայության դեմ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ